Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Մեծաձոր համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեծաձոր համայնքի ավագանին`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.
Հաստատել Մեծաձոր համայնքի ավագանու 2025 թվականի ապրիլի 18-ի հերթական երրորդ նիստի օրակարգը.
1. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Մեծաձոր համայնքի ղեկավարի հաղորդումը 2025 թվականի տարեկան բյուջեի առաջին եռամսյակի կատարողականի մասին:
2. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Մեծաձոր համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում նախատեսվող փոփոխության մասին:
3. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Մեծաձոր համայնքի վարչական սահմաններում ընդգրկված, պետական սեփականություն հանդիսացող հողամասերը վարձակալության իրավունքով տրամադրելու մասին:
4. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Մեծաձոր համայնքի սեփականություն հանդիսացող ՄՏԶ 82.1 մակնիշի տրակտորը և հակավորող գործիքը վարձակալության տալու և մեկնարկային գին սահմանելու մասին:
5. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Մեծաձոր համայնքի 2026-2028թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին: