Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ կետի, ՀՀ կառավարության 2010թ.-ի հունվարի 14-ի N 16-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետի պահանջներով և համայնքի ղեկավարի առաջարկությամբ՝ Մեծաձոր համայնքի ավագանին որոշում է.
1. Համաձայնություն տալ ՀՀ Արագածոտնի մարզի Մեծաձոր համայնքի վարչական սահմաններում ընդգրկված, պետական սեփականություն հանդիսացող հողամասերը վարձակալության իրավունքով տրամադրելուն:
2. Վարձավճար սահմանել՝ հիմք ընդունելով ՀՀ Կառավարության 2016թ. սեպտեմբերի 22-ի N 898-Ն որոշմամբ հաստատված կադաստրային գները՝ համաձայն հավելվածի:
3. Համայնքի ղեկավարին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմել հողաշինարարական գործ և ներկայացնել ՀՀ Արագածոտնի մարզպետին՝ համաձայնեցման:
4. ՀՀ Արագածոտնի մարզի Մեծաձոր համայնքի վարչական սահմաններում ընդգրկված պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության արոտավայրերը և խոտհարքները կարճաժամկետ վարձակալության տրամադրելիս պայմանագրերը կնքել ՀՀ Կառավարության 2010 թ.-ի հոկտեմբերի 28-ի N 1477-Ն որոշմանը համապատասխան՝ մարզպետի դրական եզրակացության առկայության դեպքում: