Այսօր: Ուրբաթ, 17 Հունվարի 2025թ.
Մեծաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
19.12.24 ԵՂԵ՛Ք ՏԵՂԵԿԱՑՎԱԾ
    Տեղեկացնում ենք, որ Եվրոպայի խորհրդի (ԵԽ) Տեղական և շրջանային իշխանությունների կոնգրեսը (Կոնգրես), 2014 թվականից  իրականացվող «Երիտասարդացնելով քաղաքականությունը» նախաձեռնության շրջանակներում, դիմել է Կոնգրեսի 2025թ. երկու նստաշրջաններին՝ ԵԽ անդամ երկրներից երիտասարդ պատվիրակներ ներգրավելու համար: Վերոնշյալ նախաձեռնությունը հնարավորություն է ընձեռում ԵԽ աշխատանքով և տեղական իշխանությունների դերով հետաքրքրված երիտասարդ ակտիվիստներին, ուսանողներին՝ Կոնգրեսի երիտասարդ պատվիրակի կարգավիճակով մասնակցել Կոնգրեսի աշխատանքներին, հայտնել տեսակետներ, մշակել փաստաթղթեր, ինչպես նաև և օրակարգային հարցերի շուրջ մտքեր փոխանակել Կոնգրեսի անդամների հետ։          ... Մանրամասն
18.12.24 ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

     ՀՀ կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 5-ի N 1896-Լ որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի N 893-Լ որոշմամբ հաստատված` «Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագրի» (այսուհետ՝ Ծրագիր) մեջ։

Փոփոխություններին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով․
https://www.e-gov.am/gov-decrees/item/43793/։

Լրացուցիչ հարցերի դեպքում զանգահարել 81-40 կարճ համարով:

10.09.24 ՄԹԵՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ ՄԵՂՎԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

  Հարգելի՛ քաղաքացիներ,

  Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի օգոստոսի 22-ի 
N 1392-Լ որոշմամբ հաստատվել են «Հայաստանի Հանրապետությունում 2019-2023 թվականների ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման աջակցության ծրագիրը», «Մթերատվության բարձրացման փորձնական ծրագիրը» և  «Մեղվաբուծության զարգացման փորձնական ծրագիրը» (այսուհետ՝ Ծրագրեր)։

 Ծրագրերի մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով https://www.e-gov.am/gov-decrees/item/43282/ :

10.09.24 ԵՐԵԽԱ ՈՒՆԵՑՈՂ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ
Հայաստանի Հանրապետության կառավարության առաջնահերթ խնդիրներից է ժողովրդագրական կայունության և զարգացման ապահովումը, ծնելիության խթանումը։2. Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի համաձայն՝ նախորդ ժամանակահատվածում արձանագրված՝ ժողովրդագրական իրավիճակի զարգացման բացասական միտումները մեղմելու նպատակով, նախատեսվում է մշակել և կյանքի կոչել ծնելիության խրախուսման, երեխաներ ունեցող ընտանիքների աջակցության նոր ծրագրեր։3. Համաձայն կատարված ուսումնասիրությունների՝ երեխայի պլանավորման վրա առավել մեծ ազդեցություն և պետության առաջնահերթ միջամտության կարիք ունեցող խնդիրներից են բնակարանային պայմանների բարելավումը և արտոնյալ պայմաններով բնակարանի ձեռքբերման հնարավորությունը։4. Հաշվի առնելով վերը նշվածը՝ ... Մանրամասն
16.07.24 ԻՐԱԶԵԿՈՒՄ
Հիշեցման նպատակով տեղեկացնում եմ, որ Էկոնոմիկայի նախարարության կողմից շարունակվում է Կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի N 893-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) իրականացումը, որի շրջանակներում գյուղացիական տնտեսությունները կարող են ձեռք բերել նաև շարժական կթի ագրեգատներ։ Շարժական կթի ագրեգատների գները տատանվում են 300-ից 500 հազար դրամի միջակայքում։ Դրանց օգտագործումը կարող է նպաստել կաթի որակական և անվտանգության ցուցանիշների բարելավմանը և դրանց համապատասխանեցմանը ստանդարտներով սահմանված չափանիշներին։     Ծրագրի շրջանակներում լիզինգը տրամադրվում է հետևյալ պայմաններով՝-     ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8


Բոլորը
Ավագանու նիստ
Տեսանյութ
Մարդու տեղը
Մարդու տեղը
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, Մեծաձոր համայնք, գ.Մեծաձոր, 1-ին փողոց, տուն 10
(+374 94) 31-17-49
metsadzor.aragatsotn@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000299@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner